Երևանի ավագանու ընտրություններում «Ապրելու երկիր» կուսակցության նախընտրական շտաբը ղեկավարելու է կուսակցության համահիմնադիր, քաղխորհրդի անդամ Մեսրոպ Առաքելյանը։ Այս մասին տեղեկանում ենք «Ապրելու երկիր» կուսակցության ֆեյսբուքյան էջից․
Որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով Մեսրոպ Առաքելյանի քաղաքական և կառավարման լուրջ փորձառությունը, հմտությունները և հանրության հետ արդյունավետ շփում կազմակերպելու նրա կարողությունները։
Մեսրոպ Առաքելյանը համակարգել է նաև ՏԻՄ ընտրություններում կուսակցության նախընտրական շտաբերը։
«Ապրելու երկիր» կուսակցությունը հիմնադրումից անմիջապես հետո՝ նախորդ 2 տարիների ավագանու ընտրությունների արդյունքում ներկայացված է 18 համայնքում, համատեղ կառավարում է իրականացնում Տաթևում և հաղթել է Ալավերդի, Նոյեմբերյան համայնքներում։