Search
Close this search box.

ԱՀԱԶԱՆԳ. «Թունավոր ոջլախոտը վաճառում են՝ որպես չորացրած լավանդա»

Բնապահպան Թամար Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գումի շուկայում այս չորացրած բույսը վաճառվում է որպես լավանդա, իսկ իրականում այն ոջլախոտ է (Consolida, Delphinium orientalis): Էս էն դեպքն է, երբ անգրագիտությունը վտանգավոր է առողջության համար, որովհետև ոջլախոտը թունավոր բույս է, իսկ մարդիկ այն գնում են թեյ սարքելու համար: Այս տեսակը մյուս ոջլախոտերի համեմատ սակավ թունավոր է, ուստի չի սպանի, բայց ահագին անհանգստություն կպատճառի: Հիշեք, մեզ մոտ վայրի բնության մեջ լավանդա կամ նար-դոս չի աճում, իսկ մանուշակագույն դաշտերի բույսը ոջլախոտ է»:

Please enter a valid URL