Search
Close this search box.

Արտակարգ դեպք Բջնի գյուղում

ՀՀ Կոտայքի մարզի Բջնի գյուղի 1-ին փողոցում գտնվող պահածոների գործարանի մոտակայքում շինարարական աշխատանքներ իրականացնելու ընթացքում սարը փլուզվել է տրակտորի և բեռնատար ավտոմեքենաների վրա, կան տուժածներ: Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Նշվում է, որ դեպքի մասին ահազանգը Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացվել է այսօր` ժամը 13:22-ին:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Յունիվերսալ էքսպերտ» ՍՊԸ-ի տարածքում՝ աշխատանքների ընթացքում, սարից տեղի է ունեցել փլվածք՝ հողաքարային զանգվածը լցվել է «Howo» մակնիշի բեռնատարի (վարորդ՝ Ա. Խ.) և «CAT» մակնիշի էքսկավատորի (վարորդ՝ Գ. Մ.) վրա, տուժածներ չկան:

Please enter a valid URL