Հանրապետության մարզերի մեծ մասում հունիսի 21-ին սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ, տեղումները տեղ-տեղ կարող են ինտենսիվ լինել։ Հնարավոր է նաեւ կարկուտ։ Օդերեւութաբանները ամպրոպի ժամանակ կանխատեսում են արեւմտյան քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ։ Օդի ջերմաստճանն առաջիկա օրերին ցերեկվա ժամերին աստիճանաբար կիջնի մի քանի աստիճանով։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-18 մ/վրկ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում սպասվում է +15+17, վաղը ցերեկը՝ +26+28։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +18+21,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +8+11, ցերեկը՝ +16+19,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +14+16, ցերեկը՝+23+26,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +16+20,
Լոռիում գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +16+19,
Տավուշում գիշերը՝ +11+15, ցերեկը՝ +17+20,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +16+19,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝+14+17, ցերեկը՝ +24+27,
Արարատում գիշերը՝ +15+18, ցերեկը՝ +27+29,
Արմավիրում գիշերը՝ +14+16, ցերեկը՝ +27+29,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +7+9, ցերեկը՝ +17+19,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +15+17, ցերեկը՝ +27+29,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +16+19, ցերեկը՝ +24+28,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +12+14, ցերեկը՝ +16+20,
Արցախում գիշերը՝ +13+17, ցերեկը՝ +22+27։