Հունիսի 20-ին՝ ժամը 15:50-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Ներքին Հանդի եւ Սրաշենի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Այս մասին հաղորդագրություն է տարածել Պաշտպանության նախարարությունը, ապա քիչ հետո ՊՆ նոր հաղորդագրություն է տարածել , ըստ որի հունիսի 20-ին՝ ժամը 16:30-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ: