Search
Close this search box.

Բայրամովը խոսել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման մասին

Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հեռանկարներ են բացվել՝ հիմնված ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության փոխադարձ հարգանքի վրա։

Ինչպես հաղորդում է ԱՊԱ գործակալությունը, այս մասին ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Կասպյան քաղաքական կենտրոնի կողմից կազմակերպված Caspian Connection համաժողովում, որին մասնակցել է Մեծ Բրիտանիա կատարած աշխատանքային այցի շրջանակում։

Նա նշել է, որ Ադրբեջանը վճռական է շարունակելու զարգացումը, որը նպաստում է տարածաշրջանի համար ավելի ապահով և բարեկեցիկ ապագայի կերտմանը, և շահագրգռված է տարածաշրջանից և նրա սահմաններից դուրս ներդրողների հետ համագործակցությամբ։

Please enter a valid URL