«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը վթարի է ենթարկվել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Սարուխանյանը։
«Սիրելի ընկերներ, հարազատներ, տեղեկացնեմ, որ այո վթար է տեղի ունեցել, ավտոմեքենայի ղեկին ես եմ եղել։
Մեղավորությունը կպարզեն համապատասխան մարմինները, կարևորը, որ մեր հետ ամեն բան նորմալ է։
Իսկ ժողովուրդ օրաթերթի հոդվածագրի համար հատուկ ներկայացնում եմ պարեկների կողմից սթափության ստուգման արդյունքում կտրոնի իմ օրինակը։
Անփորձանք երթևեկություն բոլորիս»,- գրել է նա։