Search
Close this search box.

Պուտինի կողմից մարտավարական միջուկային զենքի կիրառման սպառնալիքն իրական է. Բայդեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից մարտավարական միջուկային զենքի կիրառման սպառնալիքը «իրական է». Բայդենն այս հայտարարությունն արել է Ռուսաստանի կողմից Բելառուսում նման զենքի տեղակայումը դատապարտելուց օրեր անց, գրում է reuters.com-ը:

Շաբաթ օրը Բայդենը Պուտինի հայտարարությունն այն մասին, որ Ռուսաստանը Բելառուսում իր առաջին մարտավարական միջուկային զենքն է տեղակայել, որակել էր «բացարձակ անպատասխանատու»:

«Երբ ես այստեղ ասացի մի քանի տարի առաջ, որ անհանգստանում եմ Կոլորադո գետի չորացման համար, բոլորը ինձ նայեցին այնպես, կարծես ես խելագար լինեի: Նրանք նույն կերպ ինձ նայեցին, երբ ես ասացի, որ անհանգստանում եմ Պուտինի կողմից մարտավարական միջուկային զենք օգտագործելու առնչությամբ: Դա իրական է»,- ասել է Բայդենը։

Պուտինը նախկինում բազմիցս ասել է, որ Ռուսաստանը միջուկային զենք առաջինը չի օգտագործի, քանի որ այն դիտարկում է որպես պաշտպանության միջոց։ Մարտի 25-ին Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ ռուսական մարտավարական միջուկային զենք կտեղակայվի Բելառուսում։ Հունիսի 9-ին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանը նա պարզաբանել է, որ միջուկային զենքի տեղակայումը կսկսվի հուլիսի 7-8-ից հետո, երբ կավարտվի իր համար օբյեկտների պատրաստումը։

Please enter a valid URL