ՀՀ վարչապետը մասնակցում է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով քննիչ հանձնաժողովի նիստին: Ելույթի սկզբում Փաշինյանն ասաց. «Այս հանդիպմանը երկար եմ սպասել, որովհետև, ճիշտ է, ասելիքիս մի զգալի հատված տարբեր առիթներով ասել եմ, բայց սա լավագույն հնարավորություն է՝ համապարփակ կերպով խոսել ԼՂ հակամարտության բանակցային գործընթացի պատմության, 44-օրյա պատերազմի, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրման հետ կապված հանգամանքների մասին»: