Պատասխանատու պաշտոնյաներն այդպես էլ չեն հասկանում, որ մայթերը չի կարելի ասֆալտել, չի կարելի։
Ֆեյսբուքյան էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը․
«Ընտրություններից առաջ ասֆալտապատման մոլուցքը այժմ էլ փոխանցվել է այս իշխանություններին։ Եվ այդ մոլուցքն այնպես է մթագնել քաղաքային իշխանությունների ուղեղը, որ աչքերի առաջ ինչ տեսնում, ասֆալտում են։
Պատասխանատու պաշտոնյաններն այդպես էլ չեն հասկանում, որ մայթերը չի կարելի ասֆալտել, ՉԻ ԿԱՐԵԼԻ!!!
Ասֆալտի վրայով չի կարելի քայլել, այն էլ Երևանի նման շոգ քաղաքում։ Արևի ճառագայթերից ասֆալտի վրա ջերմաստիճանը ամռանը հասնում է մինչև 60 աստիճանի, ինչի արդյունքում ասֆալտի թունավոր հոտը և ջերմությունից ասֆալտից դուրս եկող ծանր մետաղները հայտնվում են մայթերի վրա քայլող մարդկանց, առաջին հերթին երեխաների օրգանիզմում։ Այս ամենը առաջացնում է ինչպես շնչառական, այնպես էլ սրտանոթային հիվանդություններ։
Էլ չեմ խոսում, ասֆալտի շերտի վրայով քայլելու անհարմարությունների մասին, բայց դե ընտրություններ են, պետք է արագ աշխատել, շատ արագ ու շատ անորակ։
Սրա հետ կապված մի անեկդոտ հիշեցի։ Ասֆալտը գնում ա կատոկի մոտ, ասում ա՝ էս վերջերս ինձ չես դզում»,-գրել է Առաքելյանը և լուսանկարներ հրապարակել։