Search
Close this search box.

Դшժшն մшրտեր. ռուսшկшն գnւմարտակը հայտնվել է շրջափակման մեջ և ոչնչшցել

Ուկրաինայի պատերազմում զոհվել է ռուսական «Փոթորիկ. Օսեթիա» գումարտակի հրամանատարի տեղակալ 31-ամյա Այվենգո Տեխովը։ Այս մասին հայտնում է «Էխո Կավկազա»-ն։

Ենթադրաբար, Տեխովը սպանվել է Զապորոժիեի մարզի Պյատիխատկի բնակավայրում։ Ռուսական «Ռովենկովյան դիմադրություն Z» Telegram-ալիքը գրել է, որ Տեխովն իր ստորաբաժանման հետ միասին ընկել է շրջափակման մեջ։ Զեկույցում նշվում է նաև, որ մարտերի ընթացքում ոչնչացել է «գործնականում ամբողջ գումարտակը»։

Միևնույն ժամանակ «Փոթորիկ. Օսեթիա»-ի մամուլի ծառայությունը հայտարարել է, որ «գումարտակի հետ ամեն ինչ կարգին է»։ Նրանք չեն հաստատել նաև գումարտակի հրամանատար Իգոր Ցգոևի մահվան մասին տեղեկությունը։

Please enter a valid URL