Search
Close this search box.

«Հեռուստացույց ենք բերել, որ Աննա Վարդապետյանը տեղեկանա փաստաբանների նկատմամբ բռնության դեպքերի մասին». Վարազդատ Հարությունյան

«Ինչպես գիտեք, վերջերս ոստիկանական բաժանմունքում տեղի ունեցավ բռնության՝ այս տարվա երկրորդ դեպքը: Միջադեպի կապակցությամբ առայժմ արձագանք չունենք»,- Գլխավոր դատախազության շենքի մոտ ընթացող ակցիայի ժամանակ ասաց փաստաբան Վարազդատ Հարությունյանը՝ հավելելով, որ ցանկանում են հեռուստացույց նվիրել Աննա Վարդապետյանին: «Նպատակն է, որ նա այս հեռուստացույցի միջոցով հնարավորություն ունենա հետևելու ՀՀ-ում տեղի ունեցող դեպքերին. այն, բացի Հ1-ից, այլ ալիքներ էլ է բռնում: Կտեղեկանա, որ փաստաբանների նկատմամբ բռնության դեպքեր են տեղի ունենում»,- նշեց նա:

Please enter a valid URL