Search
Close this search box.

Սպասում ենք Մոսկվայի պաշտոնական արձագանքին. Հայաստանի փոխարտգործնախարարը՝ Հակարի կամրջի վրա տեղի ունեցած միջադեպի մասին

Հայաստանը սպասում է Հակարի կամրջի մոտ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Ռուսաստանի արձագանքին։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը։

«Հակարիի կամրջի տարածքում տեղի ունեցած միջադեպը հետաքննվում է։ Հայաստանի Հանրապետության ԱԳՆ-ն արդեն հայտնել է իր դիրքորոշումն ու մտահոգությունը խնդրի վերաբերյալ»,- հայտարարեց նա։

Վ. Կոստանյանի արձանագրմամբ՝ Ադրբեջանի ղեկավարության գործողություններն այս համատեքստում, կասկածի տակ են դնում հայտարարությունները, թե ադրբեջանական կողմը հետաքրքրված է կայունությամբ և խաղաղությամբ։

Ըստ Կոստանյանի՝ այս դեպքում խոսքը վերաբերում է Ադրբեջանի ԶՈւ գործողությունների հետևանքով ստեղծված լարվածությանը թե՛ ՀՀ սահմանին, թե՛ ՀՀ սուվերեն տարածքում, և թե՛ իրավիճակի լարմանը՝ Արցախում։

Հիշեցնենք, որ հունիսի 15-ին ադրբեջանական զինուժն առաջխաղացման փորձ էր կատարել՝ փորձելով ՀՀ տարածքում՝ Հակարի գետի կամրջի մոտ, ռուս խաղաղապահների ներկայությամբ բարձրացնել ադրբեջանական դրոշը։

Ավելի վաղ Փաստինֆո-ն հայտնել էր, որ միջադեպից հետո ՀՀ ԱԳՆ էր հրավիրվել Հայաստանում ՌԴ դեսպանը, որին հայկական կողմը խիստ դժգոհություն էր հայտնել՝ միջադեպի առնչությամբ։

Please enter a valid URL