Search
Close this search box.

Կրակը մեր գյուղի ուղղությամբ մոտ կես ժամ տևեց. մարդիկ անհանգիստ են. Ներքին Հանդի գյուղապետ. ArmLur

Այսօր առավոտյան պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ հունիսի 19-ին՝ ժամը 00:45-02:20-ը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել սահմանագոտու արևելյան (Սոթք) և հարավարևմտյան (Երասխ) ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

ArmLur.am-ը կապ հաստատեց Ներքին Հանդի համայնքապետ Խաչատուր Բաղդասարյանի հետ՝ հարցնելով, թե Ներքին Հանդում ի՞նչ իրավիճակ է այս պահին:

Խաչատուր Բաղդասարյանի խոսքով՝ այս պահին նորմալ է, կրակոցներ չկան:

«Ընդհանուր առմամբ, գյուղում խուճապ չկա, բայց պարզ է, որ մարդիկ անհանգիստ են, կրակը մեր գյուղի ուղղությամբ մոտ կես ժամ տևեց, դադարելուց հետո հանգիստ է վիճակը: Իսկ կուտակումները գյուղից տեսանելի չեն»,- ասաց նա:

Please enter a valid URL