ԱԺ-ում, լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցին՝ խաղաղության պայմանագրի ո՞ր կետերի շուրջ են անհամաձայնությունները, ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանն ասել է. «Սկզբունքային հարցերի շուրջ, ցավոք, այս պահին չկա համաձայնություն. այդ թվում՝ քարտեզի ֆիքսման, երաշխավորների ինստիտուտի, ԼՂ ժողովրդի անվտանգության երաշխիքների, Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմի հետ կապված»: Նրա խոսքով՝ թեև կողմերի տեսակետները բավականին հեռու են իրարից, բայց աշխատանքները շարունակվում են: