Search
Close this search box.

«Ութ բնակավայր է ազատագրվել»

Երկու շաբաթվա ընթացքում Ուկրաինայի հարավում ութ բնակավայր է ազատագրվել. պաշտպանության ուժերի ակտիվ աշխատանքը շարունակվում է, այս մասին հունիսի 19-ին հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը։ «Բերդյանսկի և Մելիտոպոլի ուղղություններում նշված ժամանակահատվածում ԶՈՒ ստորաբաժանումների ազատագրած բնակավայրերն են՝ Նովոդարովկա, Լևադնոե, Ստորոժևո, Մակարովկա, Բլագոդատնոե, Լոբկովոե, Նեսկուչնոե, Պյատիխատկի»,– մանրամասնել է պաշտոնյան:

Please enter a valid URL