Search
Close this search box.

«Որդիների կանչ»-ը Գայանե Հակոբյանին հեռացրել է ՀԿ-ի շարքերից

«Որդիների կանչ» հասարակական կազմակերպության խորհրդի ընդլայնված նիստում այսօր որոշում է կայացվել Ազգուշ Մարտիրոսյանին (Գայանե Հակոբյան) հեռացնել ՀԿ-ի շարքերից, ասված է ՀԿ-ի ֆեյսբուքյան հայտարարությունում։

«Պատճառը նրա հետ ունեցած գաղափարական ընդգծված տարաձայնություններն են։ Հայտնում ենք նաև, որ «Որդիների կանչ» ՀԿ -ն շարունակում է իր պայքարը նախօրոք հայտարարված ուղով»,- նշված է հայտարարությունում։

Հիշեցնենք, որ Գայանե Հակոբյանը Աշոտ Փաշինյանի առևանգման գործով դատապարտվել էր 4 տարի ազատազրկման, որը պայմանականորեն չէր կիրառվել:

Please enter a valid URL