Search
Close this search box.

«Ինչ չի կարելի անել սահմանային լարված իրավիճակներում». Դ. Թորոսյան

«Հանուն Հայ զինվորի» ՀԿ ղեկավար Դավիթ Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի քանի խորհուրդ, թե ինչ ՉԻ ԿԱՐԵԼԻ անել սահմանային լարված իրավիճակներում
1․ Չի կարելի նկարել բանակի ստորաբաժանումների տեղաշարժը, ավտոմեքենաները՝ հատկապես համարանիշերը, կամավորականների կամ այլ խմբերի մշտական տեղակայման վայրերը (ՄՏՎ), շարժերը։ Եթե անգամ նկարել եք, Չի կարելի դրանք տեղադրել սոցցանցերում կամ տարբեր մեսենջերներով ուղարկել այլ անձանց։ Հիշեք, որ եթե անգամ նկարել եք սեփական արխիվի համար կամ որպես հուշ, վաղ թե ուշ հակահետախուզությունը ձեզ կգտնի։
2․ Եթե սահմանային շերտին մոտ բնակվող քաղաքացիական անձ եք կամ ակամա հայտնվել եք նման վայրերում, չի կարելի ուղիղ եթերով ցույց տալ տեղի ունեցող իրադարձությունները, անգամ եթե ուրախությամբ ուզում եք հայտնել, որ թշնամին վրիպել և չի խոցել մեր թիրախները։
3․ Պետք չէ ծանրաբեռնել կապը․ մի զանգեք ձեր ծանոթ զինծառայողներին, խանգարելուց և վնասելուց բացի դուք ոչնչով ցավոք չեք կարողանա օգնել։ Եթե միևնույնն է զանգել եք, հարցեր մի տվեք կապված գտնվելու վայրի, տեղաշարժի հետ, երբ են «բարձրանալու» կամ «իջնելու» և այլն։
4․ Հիշեք, որ թշնամին նենգ է և եթե դուք թեկուզ չնչին ծավալի տեղեկատվության տիրապետող եք, ձեզ կարող են գրել որպես բարերար, զինվորի ծնող, զինծառայողի բարեկամ ով չի կարողանում կապվել իր հարազատի հետ և այլն, փորձելով ստանալ իրավիճակի մասին տեղեկատվություն։
5․ Այլ քայլերի մասին, ավելի մանրամասն՝ առաջիկայում ըստ անհրաժեշտության»։

Please enter a valid URL