Search
Close this search box.

Քամու ուժգնացում, անձրև, տեղ-տեղ՝ կարկուտ է սպասվում. եղանակը՝ Հայաստանում

Հայաստանի շրջանների զգալի մասում այսօր կարճատև անձրև կգա, որը կուղեկցվի ամպրոպով։ Հունիսի 18-22-ն առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Այսօր երեկոյան ժամերին կարճատև անձրև և ամպրոպ է սպասվում նաև Երևանում, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։ Ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի 26-28, գիշերը` 15-17 աստիճան տաքություն։

Please enter a valid URL