Ալբանիայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում հունիսի 17–ին առաջին մեդալները խաղարկեցին ազատ ոճայինները։
Եզրափակիչ մտած մեր չորս ըմբիշները՝ 48 կգ քաշային Արման Հարությունյանը, 55 կգ քաշային Սամվել Գևորգյանը, 80 կգ քաշային Ռազմիկ Եփրեմյանը և 110 կգ քաշային Հենրիկ Հայկյանը, ավաղ, պարտություն կրեցին և բավարարվեցին արծաթե մեդալով։
65 կգ քաշային Վլադիմիր Ազարյանը 3-րդ տեղի համար մարտում 10:6 հաշվով հաղթեց վրացի մրցակցին և նվաճեց բրոնզե մեդալ։