Search
Close this search box.

Վթար Ձորաղբյուրում. ՀԽՍՀ հայտնի պաշտոնյան մահացել է

Այսօր՝ հունիսի 17-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։20-ի սահմանում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ձորաղբյուր գյուղի 7-րդ թաղամասի տներից մեկի մոտ ավտոմեքենան բախվել է պատին և կա զոհ։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է քաղաքացու մահը։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ, 76-ամյա Վահե Թոփալյանն է։
Նա կրթական համակարգի փորձառու մասնագետներից էր, երկար տարիներ աշխատել է ՀԽՍՀ Լուսավորության նախարարությունում, ՀԽՍՀ Պրոֆտեխկրթության պետական կոմիտում՝ զբաղեցնելով բարձր պաշտոններ։
Ավտոմեքենան վարելիս, ըստ նախնական տեղեկությունների, Վ․ Թոփալյանի ինքնազգացությունը վատացել է, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայնտաբերվել։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Please enter a valid URL