Search
Close this search box.

«Պատերազմի պատրաստվող Ալիևին պատասխանում ենք կարագի ու խառը կանաչու գների շուրջ քննարկումներով». Սեֆիլյան

Իլհամ Ալիևն իր վերարտադրությունն առաջաձգել է մեր դեմ պատերազմ սկսելու համար ժամանակն ավելի արդյունավետ կերպով օգտագործելու նպատակով:
Հակառակ պարագայում նա ստիպված կլիներ սպասել մինչև նոյեմբեր:
Մինչդեռ այս կերպով նա արդեն ապրիլի 2-րդ կեսից ազատում է իր ձեռքերը:
Ալիևը շտապում է, քանի որ միջազգային, տարածաշրջանային և ներքին զարգացումները հետզհետե ավելի աննպաստ ու վտանգավոր են դառնում նրա և նրա ռեժիմի, ինչպես նաև մեր հաշվին տարածաշրջանային ճարտարապետությունը պահպանելու հարցում առավել շահագրգիռ Ռուսաստանի և Թուրքիայի համար:
Մինչդեռ հայասատանյան իրականությունը չի համապատասխանում այս մարտահրավերին: Զոհաբերության պատրաստվող մատաղացուի վիճակում ենք: Պատերազմի պատրաստվող Ալիևի մարտաշունչ ու մոբիլիզացնող վարքագծին ու հռետորաբանության պատասխանը կարագի ու խառը կանաչու գների շուրջ քննարկումներն են և ուսանողության «ակտիվությունը» զուգարանի թուղթ բաշխելու հարցում:
Ուստի մենք ևս պետք է շտապենք՝ ընդվզելու և օր առաջ ազգային կառավարություն ստեղծելու համար, որպեսզի կարողանանք համախմբել պաշտպանական ներուժը, չեզոքացնել պայմանավորված պատերազմում դավադրաբար պարտվելու ռեալ հեռանկարը և պատերազմն ավարտել հակառակորդի կապիտուլյացիայով:

Ժիրայր Սէֆիլյան
10.02.2018թ.

Please enter a valid URL