Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. 44-օրյա պատերազմում երկու ոտքը կորցրած արցախցի Սարգիս Հարությունյանը կրկին հաղթեց թուրք մարզիկին և դարձավ բազկամարտի Եվրոպայի չեմպիոն

Բազկամարտի Եվրոպայի չեմպիոն է դարձել 44-օրյա պատերազմում երկու ոտքը կորցրած արցախցի Սարգիս Հարությունյանը։

Այս անգամ ևս նա հաղթել է թուրք մարզիկին։

Նշենք, որ 2022 թ-ին Սարգիս Հարությունյանը հաղթել է թուրքին և դարձել բազկամարտի Եվրոպայի չեմպիոն։

Սարգիսը ծնվել է Արցախի Շուհումյանի շրջանի Ակնաբերդ գյուղում, որը գտնվում է Քարվաճառից մոտ 70 կմ հեռավորության վրա։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Ստեփանակերտի արհեստագործական ուսումնարան, որտեղ երկու տարի սովորելուց հետո զորակոչվել է բանակ։

1,5 տարվա ծառայող էր, երբ պատերազմը սկսվեց։ Ծառայել է Մարտակերտում, մարտական հերթապահությունն անցել է Արցախի ազգային հերոս Ռոբերտ Աբաջյանի մարտական դիրքում:Հոկտեմբերի 28-ին Սարգիսն իր վերջին կռիվը տվեց։

Վիրավորվելուց հետո նրան տեղափոխել են Մարտունու հոսպիտալ, սակայն ճանապարհին շտապօգնության մեքենան շրջվում է, մեծ դժվարությամբ երկրորդ մեքենայով հասցնում են հիվանդանոց։ Սարգիսն այդ օրը հիշում է բոլոր մանրամասներով, գիտակցությունը տեղն է եղել։ Երբ հոսպիտալում ասում են, որ փրկվել է, դրանից հետո միայն կորցրել է գիտակցությունը։ Աչքերը բացել է Ստեփանակերտի հիվանդանոցում, երկու օր հետո նրան տեղափոխել են Երևան։ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում մնացել է մինչև նոյեմբերի 21-ը, որտեղ տարել է երեք վիրահատություն։

Please enter a valid URL