Երևանում դարձյալ մարզական տոն է:
Հայաստանում կայանում է Ստեփան Սարգսյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարը՝ հոբելյանական 25-րդ անգամ: Հայաստանն այս ստուգատեսին լավագույն կազմով է ներկայացել:
Իմ երախտիքի խոսքն եմ հղում ողջ մարզաշխարհին՝ մարզիկներին և մարզիչներին, որ այսօր Հայաստանը ցանկացած մրցաշարից կարողանում է վերադառնալ ոսկե մեդալներով՝ հաղթանակի բերկրանք պարգևելով մեր ժողովրդին:
Աստված պահապան մեր ժողովրդին ու մեր պետությանը…