Hraparak.am-ը գրում է. Երեկ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Դադոյանի որոշմամբ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը 2 ամսով կալանավորվեց: Նիկոլ Փաշինյանի մոլի աջակիցներից մեկի գրառման ներքո մեկնաբանություն է գրել Կար Դադոյան օգտատերը` ասելով, որ Աշոտյանի կալանքի միջնորդությունը քննող դատավոր Սարգիս Դադոյանը իր հորեղբոր որդին է, և ինքը կարող է նրան ասել, որ Աշոտյանին «ցմահ տա»: