Search
Close this search box.

«Ռուսական կողմը պետք է պաշտոնական բացատրություն տա». Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ռուսական կողմը պետք է պաշտոնական բացատրություն տա, թե ինչու են ադրբեջանական ահաբեկչական զինված ուժերը կարողացել անցնել Հակարի կամուրջը և փորձել դրոշ դնել ՀՀ տարածքում, իսկ ռուս խաղաղապահները ինչու են ուղղակի քայլել նրանց կողքին կամ նույնիսկ թույլ տվել, որ ադրբեջանցիները պատսպարվեն ռուսական զրահամեքենայի հետևում, երբ կրակել են հայկական զինված ուժերը»:

Ավելի վաղ տեսանյութ էինք տարածել՝ ներկայացնելով՝ ինչպես են ռուսներն ու ադրբեջանցիները փորձում Ադրբեջանի դրոշը դնել Հայաստանի տարածքում:

Please enter a valid URL