«Փաստ» օրաթերթը գրում է. «Հենց Նիկոլ Փաշինյանը Հայաստանի որևէ բնակավայր է գնում, այդտեղ կյանքը պարզապես կաթվածահար է լինում, քանի որ աննախադեպ կերպով ուժեղացվում է անվտանգությունը: Օրեր առաջ այդ վիճակում էր Գյումրին, երեկվանից տեղեկություններ էինք ստանում, որ խայտառակ վիճակ է Դիլիջանում, մասամբ՝ նաև Իջևանում:
Բանն այն է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը երկօրյա քաղաքական ժողով էր պլանավորել Դիլիջանում, որին նախատեսվում էր նաև Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը: Եվ ահա, մեր տեղեկություններով, երեկ առավոտից, չնայած Փաշինյանը դեռ կառավարության նիստ էր վարում, մարզում արդեն պատրաստվում էին:
Ի մասնավորի, մեր աղբյուրների փոխանցմամբ, Դիլիջանում և Հաղարծինում պարզապես «արտակարգ վիճակ» էր. ի մի էին բերվել ոչ միայն Տավուշի մարզի իրավապահները, այլև մեծաքանակ «օժանդակ ուժեր» Երևանից»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: