Search
Close this search box.

Ստավրոպոլում հայ գործարարի մարմինը հայտնաբերվել է գլխատված

Ստավրոպոլում հայտնաբերվել է  հայ գործարար, «Ապոլոնսկոե» ՍՊԸ տնօրեն Գեւորգ Բազինյանի դին։ Վերջինս անհետ կորած էր համարվում արդեն 4 ամիս։ «Коммерсант»-ը, հղում կատարելով իրավապահ մարմինների իր աղբյուրներին, նշում է, որ գործարարի մարմինը եղել է գլխատված, իսկ դիակի վրա հայտնաբերվել են խոշտանգումների հետքեր։ Գործարարի գլուխը չի հայտնաբերվել։

ՌԴ ՔԿ Ստավրոպոլի քննչական բաժնի տեղեկացմամբ՝ դիակի ինքնությունը հնարավոր է եղել պարզել դատագենետիկական փորձաքննության արդյունքում։ Նշենք, որ դիակը հայտնաբերվել է փետրվարի 3-ին։

«Коммерсант»-ի աղբյուրի փոխանցմամբ՝ գործարարը գլխատվել է կենդանության օրոք։ Նախաքննության հիմնական վարկածը՝ պատվիրված սպանությունն է։

23.09.1953 թ.Գեւորգ Բազինյանն անհետ կորած էր համարվում 2017 թվականի հոկտեմբերի 13-ից։ Նա աշխատավայրից դուրս էր եկել ավտոմեքենայով, իսկ ավելի ուշ ավտոմեքենան հայտնաբերվել է անտառային գոտում՝ Նովոպավլովսկի քաղաքային աղբանոցից ոչ հեռու։ Նրա սպանության դեպքի  առթիվ հարուցվել է քրեական գործ։

«Ապոլոնսկոե» ընկերությունը գրանցվել է 2002 թվականին եւ զբաղվել ալկոհոլի՝ օղու, վիսկիի, լիկյորների, ջինի արտադրությամբ։

Please enter a valid URL