Ռուսաստանն ավելի շատ միջուկային զենք ունի, քան ՆԱՏՕ-ի երկրները: Այս մասին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի լիագումար նիստում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Նրանք ուզում են, որ մենք կրճատենք այն, առը հա: Դա մեր կոնկրետ առավելությունն է»,- ասել է ՌԴ նախագահը։
Նա հավելել է, որ միջուկային զենքի կիրառումը տեսականորեն հնարավոր է։
Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Պուտինը բացատրել է, որ դա հնարավոր է Ռուսաստանի Դաշնության համար, եթե վտանգ լինի իրենց տարածքային ամբողջականությունը, անկախությունը և ռուսական պետության գոյության ինքնիշխանությունը։
Նա վստահեցրել է, որ Ռուսաստանը նման անհրաժեշտություն չունի։