Search
Close this search box.

ՌԴ ՊՆ-ն` Լաչինի միջանցքում տիրող վիճակի մասին

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Այս մասին ասված է Ռուսաստանի պաշտպանության նախարարության՝ հունիսի 16-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում խաղաղապահ կոնտինգենտի գործունեության վերաբերյալ տեղեկատվական տեղեկագրում։

Լաչինի միջանցքի տարածքում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը հայկական և ադրբեջանական կողմերի հետ այս փաստի առնչությամբ հետաքննություն է անցկացնում։

Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով։

Ռուս խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ։

Please enter a valid URL