Search
Close this search box.

Տեղի հատվածում վիրավորված զինծառայողի առողջական վիճակի մասին

Տեղի հատվածում երեկ՝ հունիսի 15-ին, ադրբեջանական սադրանքի հետեւանքով վիրավորված ԱԱԾ սահմանապահ ծառայության զինծառայողի առողջական վիճակն այս պահին գնահատվում է կայուն ծանր։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին ԱԱԾ-ից։

ԱԱԾ-ից հայտնում են, որ զինծառայողը վիրահատվել է Զինվորական կենտրոնական հոսպիտալում, վիրահատությունը հարթ է անցել, պլանավորված բոլոր միջոցառումներն իրականացվել են։

Please enter a valid URL