Search
Close this search box.

Արմեն Աշոտյանը երկու ամսով կալանավորվեց

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը երկու ամսով կալանավորվեց։ Այս մասին դատարանի բակում ասել է ՀՀԿ երիտթևի նախագահ Հենրիխ Դանիելյանը։ Նշենք, որ վճիռը կայացրել է Հակակոռուպցիոն դատարանը։

Հիշեցնենք, որ ՀՀԿ փոխնախագահ, Կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանը ձերբակալվել է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող՝ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան հիմնադրամում կատարված առերևույթ չարաշահումներին վերաբերող քրեական վարույթի շրջանակներում, հիմքը խափանման միջոցի պայմանները խախտելն է եղել։

Երեկ՝ հունիսի 15-ին Աշոտյանը ձերբակալվել է 24 ժամով, 12 ժամվա ընթացքում պետք է ներկայացվեր դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց հարցը քննարկելու համար։

Please enter a valid URL