Search
Close this search box.

ԱՄՆ պետքարտուղարությունը՝ Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցածի մասին

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերն անդրադարձել է նախօրեին Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած միջադեպին։Պաշտոնյան նշել է, որ ԱՄՆ-ն մտահոգված է ստեղծված իրավիճակով։

«Մենք շարունակում ենք մտահոգված լինել ստեղծված իրավիճակով: Եվ մենք շարունակում ենք կոչ անել երկու կողմերին աշխատել միասին՝ առկա տարաձայնությունները հաղթահարելու համար»,– ասել է Միլլերը։

Նրա խոսքով, Վաշինգտոնում հավատում են, որ խաղաղության պայմանագիրը դեռ հասանելի է։ «Մենք անհամբեր սպասում ենք երկու կողմերին հրավիրելուն՝ առաջ շարժվելու համար»,-հավելել է նա։

Հիշեցնենք, որ հունիսի 15-ին Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են կատարել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով, ինչը կանխվել է հայ զինծառայողների կողմից։ Միջադեպի արդյունքում հայ սահմանապահ է վիրավորվել։

Հավելենք նաև, որ Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած ադրբեջանական սադրանքից հետո Քաշաթաղի (Լաչինի) միջանցքով բոլոր հումանիտար ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումները արգելվել են Ադրբեջանի կողմից:

Please enter a valid URL