Search
Close this search box.

Հայաստանում կանայք կամավոր հիմունքներով զինվորական ծառայություն կանցնեն. ԱԺ-ն ընդունեց նախագիծը

Հայաստանի ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունը, որով ներդրվում է իգական սեռի ներկայացուցիչների՝ կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայության համակարգ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին և «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 62 կողմ, 26 ձեռնպահ ձայներ:

«Ներդրվում է իգական սեռի քաղաքացիների՝ կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայության համակարգ: Դիմում կարող են ներկայացնել 18-27 տարեկան իգական սեռի ՀՀ քաղաքացիները, որոնց պարտադիր զինվորական ծառայության ժամկետը սահմանվում է 6 ամիս»,-ասաց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

Please enter a valid URL