Search
Close this search box.

ՀՀ Պաշտպանության նախկին նախարարը հայտարարություն է տարածել

ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի գրառումը. «Ջրբաժան. Բոլոր նրանք, ովքեր կլռեն այսօր և կցուցադրեն սոցիալական կուրության ախտանիշներ, մեկընդմիշտ կորցնում են ժողովրադվարության, մարդու իրավունքների, արդարության, օրենքի գերակայության մասին երբևէ խոսելու իրավունքից:
Ժողովրդավարության մորթին վրա քաշած տոտալիտարիզմը Հայաստանում այսօր չի մեկնարկել: Հինգ տարի է, ինչ վկա ենք դրա բիրտ և ցինիկ դրսևորումներին: Բայց Արմեն Աշոտյանին չեզոքացնելու այս փորձն, որը ոչ այլ ինչ է, քան սեփական անզորության և ճղճիմության ընդունում, լրջագույն ջրբաժան է: Նույնիսկ, եթե նրան մեղսագրվող անհեթեթությունն արդեն իսկ դատարանով ապացուցված լիներ, նրա ազատազրկման տեսքով պատժի ենթարկելը պետք է լրջագույն մտորումների առիթ դառնար: Իսկ քննության փուլում խափանման այս միջոցի կիրառումն ոչ բռնի հանցանքի մեջ մեղադրվող քաղաքական ընդդիմախոսի նկատմամբ դասական առումով քաղաքական հալածանք է:
Իշխանությունը զավթած հանցախմբի հուսալքության մասին վկայող այս նողկալի քայլը ջրբաժան է բոլորիս և յուրաքանչյուրիս համար: Բոլոր նրանք, ովքեր կլռեն այսօր և կցուցադրեն սոցիալական կուրության ախտանիշներ, մեկընդմիշտ կորցնում են ժողովրադվարության, մարդու իրավունքների, արդարության, օրենքի գերակայության մասին երբևէ խոսելու իրավունքից:

Եվ սա վերաբերում է բոլորին`
— Հայաստանի բոլոր քաղաքական ուժերին` իշխանական, ընդդիմադիր, արտախորհրդարանական,
— բոլոր լրատվամիջոցներին և դրանց թղթակիցներին,
— բոլոր դեսպանատներին և միջազգային կազմակերպությունների ներկայացուցչություններին,
— բոլոր իրավապաշպան կազմակերպություններին և իրենց միջազգային կենտրոնակայաններին,
— բոլոր միջխորհրդարանական կազմակերպություններին,
— եվրոպական բոլոր կառույցներին, զեկուցողներին, հանձնակատարներին,
— բոլոր բուհերին, դրանց դասախոսներին և ուսանողներին,
— այն բոլոր քննիչներին, դատախազներին և դատավորներին, ում ձեռքով հաշվեհարդար են տեսնում քաղաքական ընդդիմախոսներից,
— ֆորմալ և ոչ-ֆորմալ հասարակական միավորումներին,
— հայ մտավորականներին
— Սփյուռքի բոլոր կառույցներին

Արմենը հինգ տարի է ենթարկվում է հոգեբանական, բարոյական, ֆիզիկական բոլոր հնարավոր կտտանքների: Եվ եթե նա չի լռել, դա նրանից չէ, որ կորցնելու բան չունի, կամ ըտանիք չունի որի համար պատասխանատու է: Նա շարունակում է պայքարը, քանի որ փորձագիտական մակարդակում տեսնում է վրահաս վտանգը, քաղաքական մակարդակնում պարտավորված է զգում իրեն բարձրաձայնել այդ վտանգի մասին, իսկ ազգային հարթությունում չի կարողանում պատկերացնել համակերպվել այս դավաճանության հետ:

ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ ԱՇՈՏՅԱՆԻՆ»:

Please enter a valid URL