Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Եթե պետք լինի՝ գլուխս էլ կտամ ձեր համար». ապրիլյան պատերազմում զոհված Նորայր Գասպարյանն այսօր կդառնար 21 տարեկան

Նորայր Գասպարյանը ծնվել է 1996 թվականի փետրվարի 10-ին Երևանում։ Ընտանիքն ապրել է Ռուսաստանում, սակայն որդին պնդել է, որ վերադառնան Հայաստան և իր կրթությունը շարունակի հայրենի երկրում: Վերադառնալուն պես` ընդունվում է Մանկավարժական համալսարանի պարարվեստի ֆակուլտետ:

Նորայր Գասպարյանը պարտադիր ժամկետային զինծառայության անցնում է 2014 թվականին:

Նորայրը 2016 թվականի հունվարի 1-ին ֆեյսբուքյան իր  էջում գրում է. «Վերջապես եկավ իմ կյանքի, երևի թե, ամենասպասված թվականը՝ 2016 թվականը: Թե ինչու սպասված, որովհետև այս տարի իմ ու շատ զինվորների «ուվալնյատի» տարին է: Թող այս տարի լինի հաջողություններով լի տարի, թող բոլոր մարդիկ լինեն երջանիկ, թող կատարվեն բոլորիդ երազանքները, սիրեք իրար և եղեք սիրված: Իսկ իմ հարազատներին ասեմ՝ ես ձեզ շատ-շատ եմ սիրում ու շուտով կլինեմ ձեր կողքին: Ու վերջում՝ մեկ-մեկ էլ պատասխանեք զանգերիս»:

Իսկ ապրիլի 1-ին նա վերջին անգամ խոսում է իր մայրիկի հետ.«Մամ ջան, եկու ամիս է մնացել, չնեղվես»:
Ապրիլի 2-ին ժամը 16-00 զանգահարում է եղբորը՝ Միշային, և ասում.« Ախպերս չնեղվեք, ես պատերազմ եմ գնում, բայց իմացեք ,եթե պետք լինի գլուխս էլ կտամ ձեր համար»:

Տանկիստ Նորայրը զոհվել է մարտի դաշտում՝ թշնամու կողմից արձակված անօդաչու թռչող սարքի հարվածից:  Նրա հետ նույն տանկում եղել են Հայկ Գրիգորյանը և Վահե Զաքարյանը:

Նորայր Գասպարյանը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի կողմից պարգևատրվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Մարտական ծառայություն» պետական մեդալով։

Ապրիլի 29-ին ԼՂՀ-ում զոհված սերժանտ Նորայր Գասպարյանը հետմահու պարգևատրվել է «Պարի վաստակավոր» կոչմանը:

 

Please enter a valid URL