«Ձեր համակիրների միայն մի զգալի մասն է ձեզ վստահում»,-ԱԺ-ում 2022-ի բյուջեի կատարողականի քննարկման իր ամփոփիչ ելույթում խոսքն ուղղելով ընդդիմադիրներին, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ասում եք՝ իրական մեղավորները լքելու են Հայաստանը: Համաձայն եմ, շատ իրական մեղավորներ լքել են և այսօր հետախուզման մեջ են: Այսօր էլ շատ մեղավորներ կան, ասում են՝ թողեք, մենք Հայաստանից գնանք, ուրիշ տեղ ապրենք՝ չենք թողնում»,- ասաց Փաշինյանը: