Search
Close this search box.

Գուցե մեր ամենամեծ սխալն է եղել, որ մենք վստահել ենք բանակին. Նիկոլ Փաշինյան

Մենք բանակի համար չեն խնայել ոչինչ եւ մենք վստահել ենք մեր բանակին: Այս մասին, այսօր՝ հունիսի 15-ին, ԱԺ-ում 2022-ի բյուջեի կատարողականի քննարկման իր ամփոփիչ ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ընդ որում իմացել ենք քաղաքական կապվածությունների մասին, ինչ-որ բաների առաջ աչք փակելով վստահել ենք: 2018-ից մինչեւ այսօր չկա մի դեպք, որ մեր բանակում ինչ-որ բան տեղի ունեցած չլինի այն պատճառով, որ կառավարությունը ասի՝ փող չկա: Բացառված է, չի կարող նման բան լինել: Գուցե դա՞ է եղել մեր ամենամեծ սխալը, որ վստահել ենք բանակին:

Ես պատմել եմ դեպք, որ պատերազմի ժամանակ ինձ հարազատ մարդիկ եկել, փորձել են ասել, որ ինչ-որ մի բարձրաստիճան հրամանատար ինչ-որ մի բան չի անում, ես դուրս եմ արել այդ մարդուն, ասել եմ՝ թույլ չեմ տա, որ իմ երկրի սպայի մասին դու նման բան ասես»,-ասաց Փաշինյանը:

Please enter a valid URL