Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ՊՆ-ում ծառայողական խորհրդակցություն է անցկացրել,որին մասնակցել են ՊՆ փոխնախարարները,գլխավոր վարչությունների պետերը,շփման գծում տեղակայված զորամասերի հրամանատարները,բանակային ստորաբաժանումների հրամանատարները, ՊՆ պաշտոնյաներ և այլն…
Բացելով խորհրդակցությունը պարկետային գեներալ Հասանովը “բացահայտել” է հավաքի նպատակը…Զաքիր Հասանովը հավաքվածներին խորհուրդ է տվել ուշադրություն դարձնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երկու օր առաջ “Ենի Ազերբայջան” կուսակցության VI համագումարում արված հայտարարություններին՝կապված Արցախյան հիմնահարցի լուծման ադրբեջանական տեսակետի և ադրբեջանական բանակի մասին դրույթներին…Հիշեցնեմ, որ Մեհրիբան խանումի ամուսինն այդ համագումարում ոչ միայն կոչ էր արել ազերիներին և հարազատ ասկյարներին ազատագրել “պատմական ադրբեջանական” Ղարաբաղը հայ գյաուրներից, այլև հայտարարել էր,որ ազերիները շատ լուրջ պետք է մտածել “պատմական ադրբեջանական” Երևանի,Սյունիքի և Սևանի ազատագրման մասին…
Հարազատ զառանցանքին և սեփական հասարակությանը ապացուցելու և համոզելու համար,որ իր խոսքերը դեմագոգիա չեն,այլ իրականություն,Իլհամ բաբան հրահանգել է ՊՆ նախարար Զաքիր Հասանովին շատ արագ այս շոու-խորհրդակցությունը կազմակերպել և իր խոսքերը “նյութականացնող” իբրև թե գործեր ձեռնարկել…
Ադրբեջանի նախագահի զառանցանքներին շատ դեպքերում պետք չէ ծիծաղով վերաբերվել…Չզարմանաք,բայց պաշտոնական Բաքվի հեռահար նպատակներից է Հայաստանի կործանումը և նրա տարածքի գրավումը…
Զարմանալին այն է,որ Ադրբեջանի բռնապետի Հայաստանին ներկայացված տարածքային պահանջներին մինչև հիմա պատշաճ չի արձագանքել ՀՀ ԱԳՆ-ն…Մեր տիտան դիվանագետները կարծում են, որ Ալիևի հայտարարությանը չարժե պատասխանել, և առաջնորդվում են՝ «Բոլորը գիտեն,թե ովքեր են հայերը և ովքեր ադրբեջանցիները” կարգախոսին համաձայն…Սակայն մերոնք մոռանում են,որ շատ դեպքերում Բաքուն տարրական գնում է իրեն ձեռնտու կարծիքները և փորձում է պատմությունը կեղծելու միջոցով ապացուցել,որ ադրբեջանցիները հնագույն ժողովուրդ են,և որ եկվոր հայերը ագրեսոր են…Մեր դիվանագետների այս աշխատաոճը շատ սխալ է…Մենք հիմա պետք է մեծ աղմուկ բարձրացարած լինեինք և ևս մեկ անգամ ապացուցեինք,որ Բաքուն վարում է հայատյաց քաղաքականություն…
Ժամանակն է նաև ակտիվացնել Ադրբեջան կոչվող պետության կազմաքանդման ծրագրերի և դրանց իրականացման եղանակների քննարկումները…
Հ.Գ.Դեռևս դպրոցական նստարանից բոլորին հայտնի է հռոմեական պետական գործիչ Կատոն Ավագին վերագրվող “Կարթագենը պետք է կործանվի” արտահայտությունը… Սենատում իր յուրաքանչյուր ելույթը նա եզրափակում էր “Ceterum censeo Carthaginem esse delendam” խոսքերով…
Մենք էլ պետք է առաջնորդվենք՝ “Ադրբեջանը պետք է կործանվի” կարգախոսին համաձայն և նպատակային քայլեր ձեռնարկել այն կյանքի կոչելու համար:
Գագիկ Համբարյան