Search
Close this search box.

Էդ Վшզգենը Ղարաբաղը տալի՞ս էր, որ սպшնեցին, թե սրճարաններում ասում էիք՝ Վшզգենն ա պրոբլեմ

Վազգեն Սարգսյանը Ղարաբաղը տալի՞ս էր, դրա համար սպանվեց, թե՞ կարող է՝ դուք էիք Մեղրին տալիս, դրա համար սպանվեց։ Այս մասին Ազգային ժողովում 2022 թվականի պետբյուջեի տարեկան հաշվետվության քննարկմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եզրափակիչ ելույթում՝ դիմելով ընդդիմությանը։

«Ինչպե՞ս է եղել «Հոկտեմբերի 27-ը»։ Եղել է այնպես, որ այսպես սրճարաններում, այդ թվում՝ դահլիճում ներկա որոշ մարդիկ Նաիրի Հունայանի հետ խոսելիս ասել են՝ «Վազգենն է պրոբլեմը, այ Վազգենն է, այ Վազգենն է, երկրում ինչքան պրոբլեմ կա, Վազգենն է, այ որ Վազգենը չլինի»։ Գիտեին, իրենց կադրն է, որտեղ են թույլ հոգեբանական կետերը, որ կետերի վրա սեղմեին։ Մեկը նախագահն էր, խմբակցություններից մեկի առաջնորդը, մյուսը՝ Ազգային անվտանգության ծառայության տնօրենը, որի աշխատակիցը զեկուցում էր, ասում էր՝ «այսպիսի մի մարդ կա, ասում է՝ «մտնելու եմ, գնդակահարեմ խորհրդարանում»»»,- ասաց Փաշինյանը։

«Իսկ որտե՞ղ էր Սերժ Սարգսյանը 1999 թվականի հոկտեմբերի 27-ին, քաղաքում չէր, հեռու մի տեղ»,- հավելեց կառավարության ղեկավարը։

«Այդ ատելութունը ինչո՞ւ էիք գեներացնում Վազգեն Սարգսյանի դեմ։ Վազգեն Սարգսյանը Ղարաբաղը տվե՞լ էր, Վազգեն Սարգսյանը Ղարաբաղը տալի՞ս էր, կամ եթե դուք Ղարաբաղը չէիք տալիս»,- շարունակեց Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանը նաև նշեց Մեղրին Արցախի հետ փոխանակելու խոսակցությունների մասին․ «Ու դուք Ղարաբաղը տվող չէի՞ք։ ՄԵղրինն ինչո՞ւ պիտի տայիք, որ Ղարաբաղը վերցնեիք։ Դուք Մեղրին Ղարաբաղի հետ փոխանակման թեմա նույնսիկ քննարկելով ընդունել եք, որ Ղարաբաղն Ադրբեջանին է։ Հակառակ դեպքում Հայաստանի ամբողջ շրջանն ինչո՞ւ պետք տաք, որ Ղարաբաղ ստանաք»։Փ

Փաշինյանը նշեց, որ Քննիչ հանձնաժողովում այս ամենի մասին մանրամասն կխոսի։

Please enter a valid URL