Search
Close this search box.

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը՝ «Риа Новости»-ի հրապարակման մասին

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը Radar Armenia-ի հարցմանն ի պատասխան անդրադարձել է ռուսական «Риа Новости» լրատվական ծառայության հրապարակմանը, թե «ԱՄՆ-ն ստիպում է Լեռնային Ղարաբաղին՝ հանդիպել Ադրբեջանի հետ, մերժման դեպքում սպառնում են հակաահաբեկչական գործողությամբ»։

«Մենք հետևողականորեն պնդում ենք, որ տարածաշրջանում խաղաղությունը պետք է ներառի ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության պաշտպանությունը։ Մենք կողջունենք ցանկացած երկխոսություն, որը նպաստում է դրան»,- ասված է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան պատասխանում։

Նշենք, որ ռուսական «Риа Новости» լրատվական ծառայության տելեգրամյան ալիքը գրել է, որ «ԱՄՆ-ն ստիպում է Լեռնային Ղարաբաղին՝ հանդիպել Ադրբեջանի հետ, մերժման դեպքում սպառնում են հակաահաբեկչական գործողությամբ»։

«Վաշինգտոնը վերջնագրի տեսքով ստիպում է Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներին՝ մոտ ապագայում համաձայնել երրորդ երկրում ադրբեջանական կողմի հետ հանդիպմանը՝ ամերիկացի համակարգողի մասնակցությամբ։ Նպատակը ԱՄՆ-ի ներթափանցումն է տարածաշրջան։ Ավելին, եթե Ղարաբաղի ղեկավարությունը հրաժարվի նման շփումից, դրան կհետևի ադրբեջանական հակաահաբեկչական գործողությունը տարածաշրջանում»,- գրել է «Ռիա Նովոստին»։

Ըստ «Риа Новостии»-ի զրուցակցի՝ «ամերիկյան «խաղաղապահ նախաձեռնությունը» լոբբինգ է անում Լեռնային Ղարաբաղի «արտգործնախարար» Սերգեյ Ղազարյանի կողմից, ում շահերը լիովին համընկնում են Ադրբեջանի շահերի հետ»։

Please enter a valid URL