Search
Close this search box.

Դիլիջանի անտառներում մերկ և մասամբ հոշոտված վիճակում հայտնաբերվել է 24-ամյա աղջկա դին

ՀՀ Տավուշի մարզում` Դիլիջան–Երևան ավտոճանապարհի 2-րդ ոլորանի հարակից անտառում, մերկ և մասամբ հոշոտված վիճակում հայտնաբերվել է 24-ամյա կնոջ դի։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Կնոջը հայտնաբերել են այսօր` հունիսի 15-ին։ Կայքի տեղեկություններով՝ մահացածը 24-ամյա ՌԴ քաղաքացի է, որն այս տարվա հունիսի 4-ին Մոսկվա-Երևան չվերթով ժամանել էր Հայաստան։

«Երկու օր նրա մասին մայրը տեղեկություն չի ունեցել, դիմել է ոստիկանության «Զվարթնոց» գծային բաժին և հայտնել, որ մինչև օրս իր աղջկա վերաբերյալ տեղեկություն չունի։ Դեպքի փաստով սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկանությունն արդեն շոշափելի արդյունքներ ունի կատարված սպանության բացահայտման վերաբերյալ, սակայն նախաքննության գաղտնիությունը պահպանելով, այս պահին այլ մանրամասներ չի հրապարակվում»,– գրում է կայքը։

Այս պահին տեղում աշխատում են քննչական խումբն ու դատական բժիշկը։

Please enter a valid URL