Search
Close this search box.

Ինչու է ձերբակալվել Արմեն Աշոտյանը․ ՔԿ-ն մանրամասնում է

Արմեն Աշոտյանը ձերբակալվել է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող՝ «Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում կատարված առերեւույթ չարաշահումներին վերաբերող քրեական վարույթի շրջանակներում՝ խափանման միջոցի պայմանները խախտելու հիմքով։ Այս մասին տեղեկացում է ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը:

Աբրահամյանն ասաց, որ նրա հետ այս պահին կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ։

«Ավելի ուշ ՀՀ քննչական կոմիտեն հանրությանը տեղեկատվություն կտրամադրի՝ կոնկրետ մանրամասնություններով ու փաստերով»,- նշեց ՔԿ խոսնակը:

Please enter a valid URL