Ադրբեջանը վտանգի տակ է դնում ընթացող խաղաղության բանակցությունները և Կովկասում հետագա ապակայունացման ռիսկ ստեղծում հայկական տարածքում իր հարձակումների միջոցով: Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենկ Փալոնը:
«Պետքարտուղարությունը պետք է փորձի կասեցնել ագրեսիայի այս անիմաստ գործողությունները և առաջ մղի Հայաստանի սահմանների ճանաչմումն ու հարգումը», — գրել է նա:
Հիշեցնենք, որ այսօր՝ հունիսի 15-ին՝ ժամը 11:45-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ականանետ:
ՀՀ ԱԱԾ սահմանապահ ծառայությունն իր հերթին հայտնել էր, որ հունիսի 15-ին՝ ժամը 08:40-ի սահմաններում, Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են կատարել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով:
Նախօրեին Ադրբեջանը կրակ էր բացել Երասխի ուղղությամբ: