Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հաղորդագրություն է տարածել, թե այսօր ժամը 8:45 Հայաստանի տարածքից կրակոցների հետևանքով Լաչինի սահմանային անցակետում ծառայող ադրբեջանցի սահմանապահ է վիրավորվել:
Նշենք, որ հունիսի 15-ին՝ ժամը 08:40-ի սահմաններում, Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են կատարել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով: Հայկական կողմի ձեռնարկած միջոցների արդյունքում ադրբեջանցի զինծառայողների առաջխաղացման և ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու փորձը կանխվել է: