Հնդկաստանում զանգվածային հարսանիք են կազմակերպել աղքատների համար, որում ամուսնացել են հինդուների և մահմեդականների 2143 զույգեր։ Միջոցառումը տեւել է 6 ժամ եւ ընդգրկվել Գինեսի ռեկորդների գրքում, հայտնում է UPI-ն։
Յուրաքանչյուր զույգ ստացել է օրհնություն տեղի պաշտոնյաներից և նվերներ՝ զարդեր, անկողնային սպիտակեղեն, սպասք, հեռուստացույց և սառնարան:
Իշխանությունները նշել են, որ միջոցառման նպատակն է օգնել ցածր եկամուտ ունեցող զույգերին ամուսնանալ և սկսել միասին ապրել: