Search
Close this search box.

Կարմիր Խաչի ներկայացուցիչներն այցելել են Հայաստանի սահմանն ապօրինի հատած եւ ձերբակալված ադրբեջանցի զինծառայողներին

Կարմիր Խաչի ներկայացուցիչներն այցելել են Հայաստանի սահմանն ապօրինի հատած եւ ձերբակալված ադրբեջանցի 2 զինծառայողներին: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին:

Նրանց հնարավորություն է տրվել կապ հաստատել իրենց ընտանիքների հետ:

Հիշեցնենք, որ զինծառայողները ապրիլի 7-ին էին Նախիջևանի կողմից ապօրինի հատել Հայաստանի սահմանը։ Ապրիլի 12-ին զինծառայողներից Հուսեյն Ախունդովը, իր մոտ եղած ինքնաձիգով բազմաթիվ անգամ կրակելով «ԶՊՄԿ»-ի աշխատակից Հայրապետ Մելիքսեթյանի վրա, սպանել էր նրան։ Դատարանում նա խոստովանել է իր մեղքը եւ զղջացել, դատաքննությունը շարունակվում է:

Իսկ մյուս զինծառայողտ դատապարտվել է 11 տարվա ազատազրկման:

Please enter a valid URL