Search
Close this search box.

Լուկաշենկոն ասել է, թե երբ Բելառուսը կմտնի ուկրաինական հակամարտության մեջ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն «Россия 1» հեռուստաալիքի եթերում ասել է, որ Բելառուսը կմտնի ուկրաինական հակամարտության մեջ, եթե երկրի դեմ ագրեսիա կիրառվի։

«Մենք ուժեղ կմտնենք հակամարտության մեջ, եթե մեր դեմ ագրեսիա կիրառվի։ Մենք այժմ բավականաչափ հզորություն ունենք պատասխանելու համար… Ես հո թույլ չեմ տա, որ այն, ինչ ստեղծել ենք այստեղ, քառորդ դար բելառուս ժողովրդի հետ համառել-ստեղծել ենք այս անկախ պետությունը, հենց այնպես տամ նրանց, տասը միլիոնին, որ բզկտեն։ Իսկ Ռուսաստանը որքան է այստեղ։ Եվս երեք միլիոն մշտապես։ Ահա քեզ տասներեք միլիոն, ես նրանց համար պատասխանատու եմ»,- ասել է Լուկաշենկոն։

Please enter a valid URL