Հունիսի 12-ին, ժամը 01.40-ին, ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը Բերքառատ գյուղի ճանապարհից կրծքավանդակի ձախ մասի կտրած-ծակած թափանցող վնասվածքով «Ապարան» բժշկական կենտրոն է տեղափոխել 22-ամյա մի երիտասարդի:
Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։
Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության և Արագածի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 00.30-ի սահմաններում Բերքառատ գյուղի ճանապարհին անձնական հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ բերքառատցի 22-ամյա երիտասարդին կտրող-ծակող գործիքով վնասվածք է պատճառել Մելիքգյուղ բնակավայրի 22-ամյա բնակիչը: Նա հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է Արագածոտնի մարզային քննչական վարչություն: