Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ձեր ստեղ գալու իմաստը ո՞րն էր, քաղաքական կարիերա ե՞ք սկսում. Ալեն Սիմոնյանը՝ ՄՊՀ անդամի թեկնածուին

ԱԺ-ում մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի ընտրության ժամանակ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նիստը վարողի իրավունքով հարց ուղղեց ընդդիմության առաջադրած թեկնածու Անահիտ Սարգսյանին։

«Ուզում եմ հասկանալ՝ Ձեր այստեղ գալու իմաստը։ Ակնհայտ է, որ Դուք բացասական վերաբերմունք ունեք իշխող խմբակցության նկատմամբ և դա չեք թաքցնում, ակնհայտ է, որ Դուք վիրավորական արտահայտություններ եք արել ՀՀ ժողովրդի մի մասի նկատմամբ, Ձեզ ներկայացնող անձնավորությունը ասում է, որ իրեն մեկ է, թե ոնց կքվեարկեն, Ձեր թեկնածության քննարկման ժամանակ ընդդիմությունը միայն վերջում հայտնվում է վերջում ու ակնհայտ է, որ իրենց համար մեկ է։

Ուզում եմ հասկանալ՝ ինչու եք եկել այստեղ, քաղաքական կարիերա՞ եք ուզում սկսել, ինձ համար ակնհայտ է որ Ձեր ելույթից հետո ո՛չ ես, ո՛չ իմ գործընկերները Ձեր օգտին չենք քվեարկելու , «եթեր» գալու իմաստը ո՞րն էր»,- ասաց Սիմոնյանը։

Please enter a valid URL